Երևանի Կենտրոն թաղապետարանի աշխատակիցները լրագրողներին պատմել են, որ թաղապետի տեղակալը վիճաբանել է աշխատակիցներից մեկի հետ և ծեծել է նրան:
Կենտրոնի թաղապետ Ավետ Պողոսյանի հրահանգով՝ սկզբում լրագրողներին չեն թողել ներս մտնել շենք, այնուհետեւ որոշումը փոխվել է: Այս պահին թաղապետարանում փակ դռների հետևում անցկացվում է քննարկում, որին լրագրողներին արգելել են ներկա գտնվել:
Որևէ պաշտոնյա չի պարզաբանել միջադեպը:
Նշենք, որ Ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել: Այս պահին ոստիկանության ծառայողները դեպքի վայրում են՝ միջադեպի հանգամանքերը պարզելու: