Ֆլորիդայի 92 ամյա բնակչուհին կրակել է իր հարևանին, երբ վերջինս հրաժարվել է համբուրել իրան:

Հետաքննության տվայլներով 92 ամյա Ֆլորիդայի բնակչուհի Էլեն Շթոդինգերը ձերբակալվել է մասնավոր սեփականություն ներթափանցելու և իր 53 ամյա հարևան Դվայթ Բերթներին սպանության փորձի մեղադրանքով: Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Դվայթը խնդրել է Էլեն Շթոդինգերին, որը հյուրընկալել է նրան, հեռանալ: Ի պատասխան դրա 92 ամյա կինը ասել է, որ «չի հեռանա մինչև նրան չհամբուրեմ»,- նշել է Դվայթը: Մերժումը ստանալով` Էլեն Շթոդինգերը մեծ սկանդալ է ստեղծել, ինչից հետո վերադարձել է տուն, վերցրել հրացանը և սկսել կրակել Դվայթի մասնավոր սեփականության ուղղությամբ: Անձամբ Բերթները հրաձգության ժամանակ վիրավորվել է:

«Ես ուղղակի ուզում էի վերացնել նրա ավտոմեքենան, որը Դվայթը շատ է սիրում»,- հայտարարել է քննիչներին տարեց կինը և խոստովանել, որ վաղուց սիրահարված է Բերթներին:

«Շթոդինգերը իմացել է , որ իր հարևանը ընկերուհի ունի և խանդի հողի վրա բազմիցս ահաբեկել է Բերթներին»,- այս մասին նշել են իրավապահ մարմինները: Հասցված վնասի համար 92 ամյա կինը ստիպված է վճարել 15.000 դոլար: