ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կազանի դպրոցում հրաձգությունից հետո կոնկրետ հանձնարարականներ է տվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովին:
Դպրոցում տեղի ունեցածի մասին Պուտինին զեկուցել է ԱԴԾ-ի տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:
Պուտինն անմիջապես կարգադրել է Ռոսգվարդիայի ղեկավար Վիկտոր Զոլոտովին շատ արագ նոր որոշում պատրաստել այն զենքերի մասին, որոնք թույլատրելի են քաղաքացիական անձանց կողմից կրման: Պուտինը նաև Կազան է ուղարկել երկու նախարարի՝ Առողջապահության ու Լուսավորության:
ՌԴ նախագահը կարգադրել է անել ամեն ինչ քաղաքացիներին օգնելու համար:
Պուտինը նաև իր ցավակցությունն է հայտնել: