Սյունիքի փոխմարզպետ Կարո Ավանեսյանը հերքում է մամուլում շրջանառվող լուրերը, թե հակառակորդը կես ժամ առաջ Սյունիքի Իշխանասարի ուղղությամբ հարձակում է նախաձեռնել։
Infocom-ի հարցին ի պատասխան՝ փոխմարզպետը հստակեցրեց, որ Սեւ լճի ուղղությամբ սահմանային ճշգրտումներ են տեղի ունենում, որին մասնակցում են ՀՀ ՊՆ ներկայացուցիչները, իսկ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն այս պահին ճանապարհվում է դեպի Սեւ լիճ։ Հարձակումների վերաբերյալ տեղեկությունները փոխմարզպետը բացարձակ սուտ է որակում։