Ցինցինատիում WTA խոշոր մրցումից առաջ Մարիա Շարապովան լուսանկարվել է ամերիկյան Shape ամսագրի համար: Ամսագրի համար ֆոտոսեսիան, որը Շարապովան անձամբ բնութագրել է որպես «նորաձևության և սպորտի խառնուրդ»  մարզուհին զուգակցել է նոր մարզիչ Ջիմ Քոնորսի հետ մարզումներով:

Ուիմբլդոնում պարտությունից հետո Շարապովան բաց է թողել մի քանի կարևոր մրցումներ` թույլ տալով Սերենա Վիլյամիսն մեծացնել միավորների տարբերությունը, իր հերթին արդեն Վիկտորիա Ազարենկոն է հավասարվում իրեն WTA համաշխարհային վարկանիշային աղյուսակում:

Շարապովան ֆոտոսեսիայի մասին նշել է «Դա այնքան հրաշալի էր, սեպտեմբերյան համարը շուտով դուրս կգա»:

Չնայած ֆոտոսեսիայից ստացված հաճույթից Շարապոն պարտվել է մրցաշարում հենց առաջին խաղը: Նա պարտվել է 20 ամյա վարկանիշային աղյուսակում 17-րդ տեղը զբաղեցնող ամերիկուհի Սլոան Սթիվենսին: Ամենայն հավանականությամբ նա ավելի շատ ժամանակ պետք է հատկացներ մարզումներևին քան ամսագրին: