Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ հոխորտացել է, թե Արցախի Մարտունիում թեյ է խմելու: Սա գալիս է հերքելու այն պատրանքները, որոնք Հայաստանի ղեկավարությունը փորձում է ստեղծել, թե թշնամին պատրաստ է խաղաղության և տարածքային նոր հավակնություններ չունի:
«Մենք գնում ենք «Շուշա»: Երկար դադարից հետո, մայիսին կանցկացվի «Խարի Բյուլբյուլ» փառատոնը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Համապատասխան տեսանյութը հրապարակել է երկրի փոխնախագահ Մեհրիբան Ալիան ինստագրամյան իր էջում:
«Ճանապարհին մենք անցանք Ադրբեջանի հրաշալի անկյուններից մեկի կողքով՝ Խոջավենդի շրջանում (Արցախի Մարտունու շրջան-խմբ.): Եվ այստեղ բնության ֆոնին մենք թեյ կխմենք, այնպես, ինչպես Ջդրդուզում ենք խմել: Դրանից հետո ադրբեջանցի ժողովուրդը հավերժ կապրի հին ադրբեջանական հողում: Կեցցե ադրբեջանցի ժողովուրդը»,- ասել է Ալիևը:
Ավելի ուշ ադրբեջանական կայքերը գրել են, որ փառատոնը մեկնարկել է:
View this post on Instagram