«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը գրել է. «Երբ Պուտինն Ալիևի միջոցով Սյունիքում ՀՀ սահմանին նախընտրական սադրանքներ է կազմակերպում, որ իր դրածո Քոչարյանը ձայն հավաքի, ի՞նչ է պետք անել: Ճիշտ է՝ պետք է ռազմական դրություն հայտարարել և անորոշ ժամանակով հետաձգել ընտրությունները։ Իսկ Քոչարյանի 3 մլն կաշառքի գործի քննությունն արագացնել ու դատավճիռ կայացնել»։