Երեւանում, մայիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 23։15-ի սահմաններում Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի կողմից ահազանգ է ստացվել ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն, որ հրդեհ է բռնկվել Հերացու թունելից դեպի Խանջյան թունել տանող հատվածի սկզբնամասում՝ Mercedes մակնիշի ավտոմեքենայում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայի վարորդ Ստեփան Ասոյանի հետ մարել են ավտոմեքենայի բեռնախցիկում առաջացած կրակը։
Ըստ նախնակման տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած կրակի պատճառը, պարզ կլինի փորձաքննություններ կատարելուց հետո։