Աշխարհում իրավիճակը բարդանում է: Խոսքը վերաբերում է ոչ միայն կորոնավիրուսին այլ նաև ահաբեկչությանը և սպառազինության նկատմամբ վերահսկողության համակարգի դեգրադացիային: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Նրա խոսքերով, աշխարհում աճում են հնացած տարածաշրջանային հակամարտությունները, այդ թվում՝ Աֆղանստանում ու Մերձավոր Արևելքում:


Պուտինն ասել է, որ Ռուսաստանը բաց է փոխշահավետ գործընկերության համար, որը կլինի իրավահավասարության ու չմիջամտելու սկզբունքով: