Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի բացառել լարվածության աճը Հայաստանի հետ սահմանին և կոչ է արել բանակցություններ վարել հայկական կողմի հետ սահմանազատման շուրջ։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Ալիեւը նշել է, որ Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը զրույց է ունեցել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Փաշինյանի հետ զրույցում Ամերիկյան կողմն անընդունելի և սադրիչ է համարել Հայաստանի սահմանից ներս ադրբեջանական ուժերի իրականացրած գործողությունները։