ԱՄՆ-ը Հայաստան ճամփորդողների նախազգուշացումը բարձրացրել է ամենաբարձր՝ 4րդ (կարմիր) մակարդակի և իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս մեկնել ՀՀ: Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում:

Որպես պատճառ նշվում է երկրում COVID-19-ի բարձր մակարդակը:
Խորհուրդ չի տրվում այցելել նաև Լեռնային Ղարաբաղ ու հարակից տարածքներ՝ կապված վերջին ռազմական գործողությունների հետ։
Նշվում է, որ ԱՄՆ կառավարությունը չի կարող անվտանգության միջոցառումներ իրականացնել Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ գտնվող իր քաղաքացիների համար, քանի որ հասանելիությունը սահմանափակ է։