Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «ԱՄՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս այցելել ՀՀ կամ Ադրբեջան. ի՞նչ է սա նշանակում
Ավելորդ լարվածությունից խուսափելու համար զուտ փաստեր շարադրեմ.
1. Նման զգուշացումները լինում են հերթական և արտահերթ:
2. 44-օրյա պատերազմից 2 օր առաջ նման զգուշացում եղավ:
3. Դրան նախորդել էին ադրբեջանաթուրքական զորավարժությունները և սահմանի երկայնքով ադրբեջանական զորքի կուտակումները:
4. Հիմա կարծես զորքի կուտակում չկա, բայց կա լուրջ լարվածություն:
5. Այս զգուշացումը տարածվում է մեր ՊՆ-ի հայտարարությունից հետո:
6. Այս թեմայով երկու օր առաջ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Սալիվանը խոսել է Ալիևի և Փաշինյանի հետ:
Այս պահին դեռ այսքանը»: