Ֆեյսբուքյան ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածվող տեսանյութը ադրբեջանցի և հայ զինվորականների մասնակցությամբ առնչություն չունի Սյունիքի և Գեղարքունիքի վերջին դեպքերի հետ։
Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ տեսանյութը ուսումնասիրության է ենթարկվում՝ իրական տեղի և ժամանակի վերհանման նպատակով։ Նշվում է նաև, որ ուսումնասիրության արդյունքում տեսանյութի հետ կապված լրացուցիչ մանրամասները նույնպես կհաղորդվեն։
Հիշեցնենք, որ համացանցում ակտիվորեն տարածվում է տեսանյութ, որը ներկայացվում է իբրև նախօրեին Գեղարքունիքում ադրբեջանցիների կողմից հայ սահմանապահների վրա հարձակման կադրեր: