ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Օուեն Մըրֆին բարձրացրել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների վրա սահմանային լարվածության հնարավոր ազդեցության հարցը։ «Ես չեմ կարող պատկերացնել, թե ինչ կարող է պատահել: Թիմն այստեղ է. մենք աշխատում ենք», ասել է Մըրֆին։
ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին զերծ մնալ Հայաստան ճանապարհորդությունից՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով: Պետդեպարտամենտը կոչ է անում նաև չայցելել Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ` վերջին ռազմական գործողությունների պատճառով:
Բացի այդ, ԱՄՆ իշխանությունները կոչ են անում զգույշ լինել Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին մոտ գտնվող ճանապարհներին: «Հաշվի առեք, որ ճանապարհի որոշ հատվածներ կարող են հատել միջազգային սահմանները առանց նախնական ծանուցման: Ճանապարհներին կարող են լինել անցակետեր կամ կարող են փակ լինել ճանապարհորդների համար՝ առանց նախնական ծանուցման», զգուշացրել է Պետդեպը։
Պետդեպարտամենտը տարածաշրջանում վտանգի մակարդակը բարձրացրել է չորրորդ (կարմիր) աստիճանի։ ԱՄՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս չայցելել նաև Ադրբեջան։ Պետդեպը տեղեկացնում է, որ Ադրբեջանում վաղուց սպառնալիք կար ահաբեկչական խմբավորումների կողմից, որոնք շարունակում են հարձակումներ ծրագրել Ադրբեջանում։ Խոսքը հիմնականում Իրանի հետ սահմանի մասին է։
ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատունը նույնպես նախազգուշացրել է իր քաղաքացիներին`չայցելել Հայաստանի Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր։
Արդյոք Պետդեպի հայտարարությունը պայմանավորված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռազմական գործողությունների հավանականությամբ, իսկ Լեհաստանի դեսպանատունն էլ նշում է դրանց հավանական ուղղությունները:
Այս տեղեկատվությունն անհանգստություն է առաջացրել Հայաստանում: Հատկապես այն բանից հետո, երբ ՀՀ ՊՆ տեղեկացրել է Ադրբեջանի հետ սահմանին լրացուցիչ զորամիավորումներ տեղակայելու մասին, հայտարարելով, որ Հայաստանն իրեն իրավունք է վերապահում ուժ կիրառել, եթե բանակցություններն արդյունք չտան։ Թուրքերն այսօր չեն ներկայացել բանակցությունների: Հայտնի է դարձել, որ Ռուսաստանն առաջարկել է սկսել դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացը, եւ կա արդեն փաստաթուղթ:
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/05/19/642929/