Այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը խոսեց երեկվա սկանդալային տեսանյութի մասին, թե ինչպես են ադրբեջանցիները վարվում մեր զինվորների հետ:
Փաշինյանն ասաց, որ այդ տեսանյութի տևողությունը 2 ժամ է, սակայն հրապարակվել է 3 րոպե. «Մարդիկ վերցնում ու հրապարակում են իրենց էջերում՝ թաքցնելով, որ դրա սկզբնաղբյուրն ադրբեջանական է»,-ասաց նա՝ դա անվանելով թիկունքում կատարած քայքայիչ գործունեություն: