Արգենտինացի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը դուրս է եկել Սան Պաուլուի մրցաշարի կիսաեզրափակիչ` 7:6, 3:6, 7:6 հաշվով առավելության հասնելով իսպանացի Նիկոլաս Ալմագրոյի նկատմամբ:

Եզրափակիչի ուղեգրի համար Նալբանդյանը կմրցի իտալացի Սիմոնե Բոլելիի հետ:

Կիսաեզրափակիչ է դուրս եկել նաեւ իսպանացի Ռաֆայել Նադալը, որը 3:6, 6:4, 6:4 հաշվով պարտության մատնեց արգենտինացի Կարլոս Բերլոկին:

Կիսաեզրափակիչում Նադալի մրցակիցը կլինի արգենտինացի Մարտին Ալունդը:

Աղբյուրը`NEWS.am Sport: