Այսօր վաղ առավոտից անհասանելի են ՀՀ բոլոր մարզպետարանների կայքերը, անհասանելի է նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարության կայք էջը։
Նախարարի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանն ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ տեխնիկական խնդիր կա։ «Այս պահին մասնագետներն աշխատում են խնդիրը վերացնելու ուղղությամբ։ Խնդիրը սերվերի հետ է։
Եթե կոնկրետ մարզպետարանների հետ աշխատելու խնդիր կա, ապա կարող եք զանգահարել տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին, իրենք մարզպետարանների գործընկերների հեռախոսահամարներն ունեն և պատրաստակամ են ամեն հարցով աջակցել»։