Ինչպես հայտնում է ադրբեջանական Minval.az-ը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է առևտրային հարաբերություններ հաստատել Երևանի հետ, բայց դրա համար Ադրբեջանն ու Հայաստանը պետք է ճանաչեն միմյանց սահմանները:
«Մենք պատրաստ ենք Հարավային Կովկասի երկրների, այդ թվում` Հայաստանի հետ ազատ առևտուր իրականացնել: Բայց դա պահանջում է Ադրբեջանի և Հայաստանի սահմանների փոխադարձ ճանաչում»,-ասել է Ալիևը և հավելել,-«Մենք մեր կողմից պատրաստ ենք ճանաչել Հայաստանի սահմանները: Բայց Հայաստանը նույնպես պետք է ճանաչի Ադրբեջանի սահմանները՝ ներառյալ ճանաչի Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս»: