Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկին, Էրատո ջոկատի հրամանատար Աննա Հակոբյանը նախընտրական արշավի շրջանակներում այս պահին Սյունիքում է։ Նա կարճատեւ զբոսանք է ունեցել համայնքապետարանի մոտակայքում, որից հետո այցելել է Գորիսի Սերո Խանզադյանի անվան դպրոց, առիթը, թերեւս, դպրոցի սպորտդահլիճի բացումն է, որի վերանորոգման աշխատանքները վերջերս է ավարտվել ,ըստ ամենայնի՝ տիկնոջ մեկենասությամբ է սպորտդահլիճը վերանորոգվել եւ վերջինս պահը բաց չի թողել եւ որոշել է նախընտրական քարոզարշավի վերածել՝ տնօրենի հրավիրյալների համար։
Որոշ տեղեկություններով՝ դպրոցի տնօրենը իշխանության սրտի թեկնածուն է եւ առաջիկա ընտրություններում ներգրավված կլինի որեւէ կարգավիճակով։
Սյունիքի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ էրատո ջոկատի հրամանատարը փորձել է այցելել զոհվածների ընտանիքներ, սակայն մինչ այս պահը նրան մերժել են։ Փաստորեն, մինչ Սյունիքում լարված իրավիճակ է, Նիկոլ Փաշինյանը ժողովրդի թիկունքում երկիրը մաս-մաս հանձնում է թշնամուն, վարչապետի կինը նախընտրական արշավներ է իրականացնում։
Աղբյուր՝ https://hraparak.am/post/2c1d43e7c4ce1e78c4d9470bd21a63c1