Սահմանների շուրջ քաշվռտուքը հրատապ է դարձնում Հայաստանի ռազմավարական պատասխանը: Սա սոսկ անկլավը անկլավի դիմաց տալու կամ սահմանագծի ճշտման տեխնիկական խնդիր չէ: Հայաստանի ռազմավարության բացակայությանը հակառակ թշնամին առաջնորդվել է որոշակի տեսլականով, որի ծիրում էլ, մասնավորապես, Արցախը օտարելու հայտ է ներկայացրել [Պուտին. Ղարաբաղի կարգավիճակը անփոխ է մնալու, 1]: Անհրաժեշտ է առանց ավելորդ հուզականության դիտարկել կացության գոնե խոշոր բաղադրամասերը, որքան էլ տհաճ դրանք լինեն: Ահավասիկ բաղադրամասերից մեկը, աշխարհագրականը
Երբ ամիսներ առաջ Լրագիրը ներկայացրեց թշնամական մի սխեմատիկ քարտեզ, ոմանք տարակուսեցին: Իրականում քարտեզը հենց այդ տեսլականի մոտավոր պատկերն էր: Սահմանային ոտնձգությունները չսպասեցրին իրենց: Ասպարեզում հայտնվեց նաեւ նոյեմբեր 9-ի Հայտարարության հավելվածը հայտնի եռյակի անունից: Խոսնակ Պեսկովի ծամածռությունները միայն խտացնում են վտանգը:
Սահմանազատման եւ սահմանանշման, ապաշրջափակման քողի տակ իրականացվող Լավրովի ընդլայնված ծրագիրը ենթադրում է ՌԴ ռազմական ներկայության ճակատային գծի ձեւավորում: Ի հաշիվ մի շարք տարածքների նկատմամբ ՀՀ պետական իրավասության սահմանափակման կամ փաստացի վերացման:
Դա դեռ բոլորը չէ՝ նաեւ ի հաշիվ միջազգային միջավայրում երկրի աշխարհագրական կղզիացման, հաղորդակցության գծերի եւ տնտեսության օտար վերահսկողության, բանակը ենթարկելու, փսի-պատերազմով ժողովրդի հավաքական հոգեբանությունը խեղելու եւ, իբրեւ հաջողության հուսալի ապահովագրում, ի հաշիվ հայկական պետական ինքնիշխանության վերացման:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում