ArmDaily.am-ին հասած տեղեկություններով՝ Ադրբեջանի հետ համաձայնագիրը վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հնարավոր է ստորագրի 2021 թվականի մայիսի 31-ին։
Լավատեղյակ աղբյուրը վստահեցրեց, որ համաձայնագրի մշակման աշխատանքները ինտենսիվ տարվում են։ Փորձեցինք կապ հաստատել վարչապետի Ժ/պ խոսնակ Մանե Գևորգյանի հետ, սակայն մեր զանգերն անպատասան մնացին։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Ազգային Ժողովում արտահերթ նիստի ժամանակ հայտարարել էր, որ ինքը ստորագրելու է այդ համաձայնագիրը և այն բխում է Հայաստանի շահերից։
Ըստ Փաշինյանի, Հայաստանին ձեռնտու կլինի Տավուշի մարզի մի շարք գյուղեր, Տիգրանաշենի ճանապարհը և Սյունիքի մարզի մի շարք կարևոր բարձունքներ, ինչպես նաև ադրբեջանցիների վերահսկողությանը հանձնել Սյունիքով անցնող կարևորագույն միջանցքները հանձնել ադրբեջանցիներին։
Փաշինյանն այս մասին անուղղակիորեն բարձրաձայնել էր Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ՝ նշելով, որ Հայաստանում կան Ադրբեջանին պատկանող տարածքներ։
Քարտեզագիր Գրիգոր Բեգլարյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում նշել էր, որ Փաշինյանը ադրբեջանցիների հետ բանակցում է սովետական քարտեզով, այնինչ նույն Ադրբեջանը իր սահմանադրության մեջ հստակ ամրագրել է, որ 1918 թվականին ստեղծված մուսավաթական Ադրբեջանի ժառանգորդն է ու չի կարող ներկայանալ մուսավաթական Ադրբեջանի իրավահաջորդ, բայց պահանջներ ներկայացնել որպես Սովետական Ադրբեջան։
Բացի այդ, այս համաձայնագրով Սյունիքը Հայաստանից բաժանվում է ադրբեջանական սահմանով, այսինքն դառնում է ադրբեջանցիների օղակի մեջ շրջապատված, նույն վտանգը սպառնում է նաև Տավուշին, իսկ Հայաստանի մնացած հատվածն ամբողջապես կտրվում է արտաքին աշխարհից ու մնում թուրքական օղակի մեջ սեղմված։