Հարգելի հայրենակիցներ, հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում իրավիճակը հանգիստ է: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Տավուշի մարզպետարանը։

«Եվս մեկ անգամ հորդորում ենք չտարածել ապատեղեկատվություն, չվտանգել մեր սահմանների և սահմանապահ բնակիչների անվտանգությունը:


Հարգելի տավուշցիներ, շրջանցեք թշնամու կողմից տարածվող ապատեղեկատվությունը: Տավուշի մարզի յուրաքանչյուր բնակչի անվտանգության երաշխավորը հայկական բանակն է և հայ զինվորը»,-նշված է հայտարարությունում։