Լևոն Պաչաջյանն իր էջում գրում է. «Մի բան էլ ավելացնեմ երեկվա թեմայի հետ կապված ու անցնենք առաջ:

Երեկ եմ խոսել Հենոի հետ...

Տղեն ամենաբարձր պրոֆեսիոնալի նման է մոտենում նման հարցերին: Միակ բանը, որը ուզում էի հասկանալ մեր զրույցից, հիասթափություն կա իր մոտ թե ոչ: Չկա ու չի կարող լինել: Միայն պարզաբանելու և բացատրելու պահ կա, որը մարզիչ-խաղացող տիրույթում է: Նորմալ պրոցես է էս ամենը ֆուտբոլում, ինչքան էլ երկրպագուների համար զարմանալի ու անսպասելի լինեն նման հարցերը:

Եվս մեկ անգամ հավելեմ, որ մեծ հույսեր ունեմ՝ ապագայում Հավաքականի ավագը իր տեղում կլինի»:

Ավելի վաղ հայտնվել էր, որ Հենրիխ Մխիթարյանը չի հրավիրվել ազգային հավաքական, ինչը քննարկումների առիթ էր տվել: