Ռուսաստանի հնարավորությունները չեն սահմանափակվում Հայաստանում զորքերի թվով, Sputnik Armenia-ին ասել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը՝ մեկնաբանելով Սյունիքում ռուսական զորքերի ուժեղացման հնարավորությունը։

«Իմ կարծիքով հարցը մեր զինծառայողների թիվը չէ, այլ հենց նրանց ներկայության փաստը։ Այսպես ասած՝ դրոշի ցուցադրումը։ Ռուսաստանի հնարավորությունները չեն սահմանափակվում այս պահին Հայաստանում գտնվող զինծառայողների քանակական կազմով։
Կարծում եմ՝ աշխարհում բոլորը հասկանում են, որ Հայաստանում Ռուսաստանի ներկայությունը՝ ռազմաբազայի մասին պայմանագրի հիման վրա, Ղարաբաղում խաղաղապահների առկայությունը նշանակում է, որ Մոսկվան ուշադիր հետևում է իրադարձություններին և անվտանգության երաշխավորն է, ինչպես և ՀԱՊԿ մյուս անդամները»,- ասել է Զատուլինը: