ՀՀ Պաշտպանության նախարարությունն այսօր հաղորդագրություն տարածեց, որ Վարդենիս-Քարվաճառ հատվածում ՀՀ սահմաների խորք ներխուժած թշնամին ինժիներական աշխատանքներ կատարելու ժամանակ գերեվարել են 6 հոգու։
Փորձեցինք կապ հաստատել նաև Սյունիքի մարզի սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ։
Սյունիքի մարզի Տեղի համայնքապետ Ներսես Շադունցը ArmDaily.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ համայնքում իրավիճակը կայուն է, ադրբեջանցիների կողմից սադրանքների որևէ փորձ չի եղել։
Խնածախ գյուղի բնակիչ Նվեր Հակոբջանյանը ևս ArmDaily.am-ին տեղեկացրեց, որ ադրբեջանցիները ոչ մի սադրանքի իրենց տարածքում չեն դիմել։
Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի Ծուռնուխի բնակիչ, Գորիսի ավագանու անդամ Արարատ Աղաբեկյանը՝ Աշխարհապետը տեղեկացրեց, որ իրենք տեղյակ են վեց հայ զինծառայողի գերեվարվելու մասին։
Նա ասաց, որ թե Շուռնուխում, թե Գորիսի համայնքում իրավիճակը կայուն է, սակայն իրենք զգոնությունը չեն կորցնում։
Նշենք, որ այսօր առավոտյան շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող