«Եկել են, պետական սահմանը խախտել են, նստած են նշված տեղերում»,- Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը:
«4 պոստ են կառուցել, 4-ն էլ հայկական կողմը...Ամեն կողմը թող լինի 20-25 զինծառայող, Սև լճի հատվածում մոտ 100 հոգի կլինեն»,- մանրամասնեց նա:
Այն հարցին, թե նախկին մարզպետը հայտարարել է, որ ադրբեջանցիների թիվը 1000-ի է հասնում, մարզպետն արձագանքեց. «Երևի ինքը տարբեր տեղեր գիտի, ես չեմ իմանում»։
Հաջորդ հարցին՝ արդյոք հրաման կա՞ գերի չվերցնել ադրբեջանցիներին, Սյունիքի մարզպետը չպատասխանեց՝ խնդրելով հարցն ուղղել բանակի հրամանատարությանը: