Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Անդրե Կալիսիրը տեղափոխվել է դանիական «Սիլկեբորգ», որն այս մրցաշրջանում նվաճել է ուժեղագույնների լիգայի ուղեգիր:

30-ամյա ֆուտբոլիստը 2.5 տարվա պայմանագիր է կնքել դանիական ակումբի հետ, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:


Այս մրցաշրջանի երկրորդ հատվածում Անդրե Կալիսիրը հանդես էր գալիս հունական «Ապոլոն Սմիրնիսի» կազմում: Ձմռանը նա շվեդական «Գյոտեբորգից» էր տեղափոխվել «Ապոլոն Սմիրնիս», որի կազմում Հունաստանի ավարտված առաջնությունում մասնակցել է 7 խաղի և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Transfermarkt-ը Անդրե Կալիսիրի տրանսֆերային արժեքը գնահատում է 400 հազար եվրո: