Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայում մայիսի 28-ին կանցկացվեն վերջին՝ 25-րդ տուրի հանդիպումները և հայտնի կդառնա չեմպիոնը:
Առաջատար «Ալաշկերտը» կընդունի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիային» և չպարտվելու դեպքում պատմության մեջ չորրորդ անգամ կդառնա Հայաստանի չեմպիոն:
Երկրորդ տեղում գտնվող փոխչեմպիոն «Նոան» կընդուն Չարենցավանի «Վանին», իսկ Երևանի «Արարատը» տնային հանդիպում կանցկացնի հետնապահ Գյումրիի «Շիրակի» հետ: Երևանյան դիմակայությունում կմրցեն «Ուրարտուն» ու «Փյունիկը»:
Օրվա բոլոր խաղերը կմեկնարկեն ժամը 17:30-ին:
Հայաստանի առաջնություն, 25-րդ տուր
«Ալաշկերտ» - «Արարատ-Արմենիա»՝ 17:30 («Նաիրի» ստադիոն)
«Նոա» - «Վան»՝ 17:30 (Ավանի Ֆուտբոլի ակադեմիա)
«Արարատ» - «Շիրակ»՝ 17:30 (Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոն)
«Փյունիկ» - «Ուրարտու»՝ 17:30 («Ուրարտու» ստադիոն)
Ֆոտո՝ Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայություն