Չեմպիոնների լիգայի եզրափակիչում կհանդիպեն անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին»:

Բուքմեյքերական գրասենյակները ֆավորիտ են համարում Անգլիայի նորընծա չեմպիոնին, որի հաղթանակը միջինը գնահատում են 1.85 գործակցով։ «Չելսիի» հաղթանակը ստացել է 4.50 գործակից, իսկ ոչ ոքին՝ 3.40։


Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 29-ին պորտուգալական Պորտուի «Դրագաու» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին: Հանդիպումը կսպասարկի իսպանացի Անտոնի Մատեու Լաոսի գլխավորած բրիգադը: «Մանչեսթեր Սիթին» պատմության մեջ առաջին անգամ կխաղա ՉԼ-ի եզրափակիչում: