Կիպրոսի հանրապետության նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը հայտարարել է, որ լքում է իր պաշտոնը «գլուխը բարձր պահած»: Երեկ հանրապետության նախագահն ամփոփել է  իր 5–ամյա կառավարման տարիները: Itar-tass-ը տեղեկացնում է նաև, որ փետրվարի 17–ին Կիպրոսում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, իսկ Դմիտրիս Խրիստոֆիասը հրաժարվել է մասնակցել, չնայած ուներ դրա իրավունքը: