Չինական Xiaomi ընկերությունը արագ լիցքավորման նոր տեխնոլոգիա է ներկայացրել: Դրա աջակցությամբ սարքը կարող է լիցքավորվել հաշված րոպեների ընթացքում,ասվում է պաշտոնական թիզերում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

HyperCharge տեխնոլոգիան լարային եւ անլար տարբերակներ է ստացել: Առաջինը՝ 200W հզորությամբ, ի վիճակի է սմարթֆոնի 400mAh մարտկոցը մինչեւ 100 տոկոս լիցքավորել 8 րոպեում: Հատուկ սնուցման բլոկի հետ միասին նաեւ լար է տրվում, որն ունակ է փոխանցել բարձր լարումը:


Անլար տարբերակի աշխատանքը, որի հզորությունը հասնում էր 120 Վտ-ի, ցուցադրվել է Mi 11 Pro սմարթֆոնի հատուկ մոդիֆիկացիայի վրա: 7 րոպեում հեռախոսը լիցքավորվել է մինչեւ 50 տոկոս, իսկ ամբողջությամբ լլիցքավորվելու համար 15 րոպե է պահանջվել:

Այն, թե երբ HyperCharge տեխնոլոգիան կհայտնվի սերիական սարքերում, չի հաղորդվում: Մշակողները ստիպված կլինեն արագ լիցքավորման ընթացքում լուծել սմարթֆոնի չափից ավել տաքացման խնդիրը, ինչը բացասաբար է անդրադառնում մարտկոցի աշխատանքի վրա: