Վենեսուելայի իշխանությունները հայտնում են, որ նախագահ Ուգո Չավեսը կորցրել է խոսելու ունակությունը, վերջին բուժումների հետևանքով: Այժմ Ուգո Չավեսը գտնվում է Հավայան կղզիներից մեկի բուժհաստատությունում: Հիշեցնենք, որ նախորդ տարի հոկտեմբերում Վենեսուելայի նախագահական ընտրություններում հաղթել էր Բոլիվարյան հեղափոխության ղեկավարը, սակայն դեկտեմբերին նրա առողջական վիճակը ծանրացել էր: Երկրի նախագահին մի քանի անգամ վիրահատել են՝ հեռացնելով չարորակ ուռուցքը,- գրում է Vesti.ru-ն: