«Ամպրոպ-2021» հատուկ զորավարժություններն այս տարի տեղի կունենա Հայաստանում, հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
«Հայաստանի Հանրապետության տարածքում նախատեսված զորավարժությունների ընթացքում 2 փուլով գործնական գործողություններ կմշակվեն՝ զրահատեխնիկայի, հատուկ մեքենաների, ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի, որոնող շների ներգրավմամբ»,- լրագրողներին հայտնել է Զայնետդինովը:
Նա նշել է, որ հունիսի 1-3-ը Հայաստանում շտաբային բանակցություններ են անցկացվել այդ զորավարժության նախապատրաստման համար: