Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Իրակլի Օկրուաշվիլին ձերբակալվել է Ֆրանսիայի Նիցցա քաղաքում խորհրդարանի նախկին պատգամավոր Մերաբ Սամադաշվիլիի հետ կռվելուց հետո: Օկրուաշվիլին հարցաքննությունից հետո ազատ է արձակվել: Այս մասին հաղորդում է Грузия Online-ը:

Որոշ տվյալներով դեպքը կապված է 2008 թվականին Թբիլիսիում Սամադաշվիլիի թիկնապահների կողմից նախկին պաշտպանության նախարարի թիկնապահին վնասվածքներ հասցնելու հետ:

«Նա այնպես է նրան ծեծել, որ Turkish Airlines-ի ամբողջ անձնակազմը փորձել է նրան հետ պահել… մյուս կողմից ժամանել է օդանավակայանի ոստիկանությունը և Օկրուաշվիլիին երկու ժամով տեղափոխել են մեկուսարան… Պարզվում է նրան չեն թողել, քանի չի թռել ինքնաթիռը»,- գրում է լրագրող Գեորգի Պոպխաձեն:

Նիցայի օդանավակայանում տեղի ունեցած դեպքը հաստատում է նաև Օկրուաշվիլիի գործընկերուհի Տեո Տլաշաձեն: «2008 թվականի խորհրդարանական ընտրություններում մեզ հետ պայքարում էր Միացյալ ազգային շարժումը:Նաձալադևի ընտրական շտաբում Մերաբա Սամադաշվիլիի ներկայությամբ Իրակլիա Օկրուաշվիլիի անվտանգության անդամը Պաատ Խալաձեն վիրավորվել էր Սամադաշվիլիի թիկնապահների կողմից: Հենց այս դեպքն է Օկրուաշվիլին հիշել Նիցայի օդանավակայանում»,- հայտարարել է Տլաշաձեն: