Դերասանուհի Էվա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։
Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ զգեստ է կրում։ Էվան հավաքել է մազերը, նախընտրել արտահայտիչ շպար։ Դերասանուհին հագուստը համադրել է բեժ գույնի բարձրակրունկների հետ, կերպարն ամբողջական են դարձրել զարդերը՝ ականջօղեր, վզնոց եւ թեւնոց։ «Հավաքիր գեղեցիկ պահերը»,- հրապարակումը մակագրել է նա։