«Այս թուրքերը երբ մտան Հայաստան, առաջին հարձակումը եղավ մեր հավատքի, ինքնության վրա»,- այսօր՝ «Հայաստան» դաշինքի նախընըտրական քարոզարշավի ժամանակ, խոսելով ներկայիս իշխանության մասին, ասաց Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանը։
«Դեռևս 2017թ-ին, երբ ես ասում էի, որ էս անհայրենիքին պիտի բերեն իշխանության, ոչ մեկդ չէիք հավատում, երբ սկսեց քայլերթը Գյումրիից, ասեցի՝ սկսեց դավադրությունը, երբ հասավ Երևան, ես կապվեցի Տոնոյան Դավիթի հետ, ասեցի սրա հետևը կրակ եմ տեսնում, պարկ հագցրեք գլխին, տարեք-կորցրեք, քանի Հայաստանը չի կորցրել»,- նշեց հոգևորականը։