Հրապարակվել է հունիսի 9-ի առավոտյան Ադլերի բնակչի կողմից երկու դատական կարգադրիչների նկատմամբ դաժան հաշվեհարդարի կադրերը:
Տեսանյութում երևում է, որ տղամարդը նախ կրակում է կարգադրիչներից մեկի ուղղությամբ, իսկ հետո սկսում է սպառնալ երկրորդին: Միևնույն ժամանակ, նա ատրճանակը ձեռքին քայլում է ճանապարհով: Դրանից հետո նա վերալիցքավորում է զենքը և գնդակահարում երկրորդ կարգադրիչին:
Կադրերից երևում է նաև, որ դեպքի վայրում բազմաթիվ մարդիկ են եղել, սակայն որևէ մեկը չի փորձել կանգնեցնել հրաձիգին: Առաջին կրակոցից միայն որոշ ժամանակ անց ականատեսները մոտեցել են զոհերից մեկին՝ փորձելով օգնություն ցույց տալ:
Հիշեցնենք, որ երեկ Սոչիում հրաձգության արդյունքում 61-ամյա Վարդան Կոչյանը կրակ է բացել երկու դատական կարգադրիչների վրա։ 61-ամյա տղամարդը գնդակահարել է նրանց այն բանից հետո, երբ նրանք եկել են Կոչյանի տուն դատարանի որոշմամբ, ըստ նրա տունը ենթակա է քանդման։
Նշենք, որ սպանվածները նույնպես հայ են․ 35-ամյա Անդրանիկ Մաթևոսյանը և 36-ամյա Ալբերտ Աղազյանը։
Կոչյանը ձերբակալված է։