Վերաքննիչ դատարանը մերժել է Տիգրան Արզաքանցյանի հայտը և ԿԸՀ որոշումը թողել ուժի մեջ։ Տիգրան Արզաքանցյանի փաստաբան Վահե Հովսեփյանը նշել է, որ վերաքննիչ դատարանը երեկ՝ հունիսի 14-ին դատավոր Գրիգոր Առաքելյանի նախագահությամբ կայացած նիստում, մերժել է կուսակցության հայտը, ինչը նշանակում է, որ Տիգրան Արզաքանցյանը չի կարող մասնակցել հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին:

Օրենդրության համաձայն դատարանի այս որոշումը բողոքարկման ենթակա չէ։


Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն չեղարկել էր Տիգրան Արզաքանցյանի գրանցումը որպես պատգամավորի թեկնածու: Արզաքանցյանը Հայաստանի Դեմոկրատական կուսակցության վարչապետի թեկնածուն էր: ՀԴԿ-ն այդ որոշումը բողոքարկել էր Վերաքննիչ դատարանում: