2021 թվականի հունիսի 9-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ համապատասխան մարմիններին հանձնարարել է ադրբեջանական կողմին պաշտոնապես փոխանցել առաջարկը, որ իր որդին պատրաստ է պատանդի կարգավիճակով գնալ Բաքու մեր բոլոր գերիների վերադարձի պայմանով։


Analitik.am-ը դիմել է ՀՀ ԱԱԾ-ին՝ պարզելու համար արդյո՞ք այս մասով Փաշինյանը որևէ հանձնարարական տվել է Ազգային անվտանգության ծառայությանը։


ԱԱԾ-ից մեզ հայտնեցին, որ ծառայությանն իր իրավասությունների ու գործառույթների շրջանակներում տրվել է համապատասխան հանձնարարական: