Պաղեստինցի հաքեր Խալիլ Շրիթեհը կոտրել է Մարկ Ցուկերբերգի էջը Facebook սոցցանցի խոցելիությունը հայտնելու համար: Այս մասին Շրիտեհը հայտնել է իր բլոգում:
Հաքերը մեթոդ է հայտնմաբերել, որը թույլ է տալիս հղում տեղադրել Facebook-ի յուրաքանչյուր օգտատերի էջում` անգամ նրա ընկերների ցանկում չգտնվելով: Շրիթեհը իր մեթոդի աշխատանքը ցույց է տվել սոցցանցի ստեղծողի էջին: Նա նյութ է տեղադրել Ցուկերբերգի էջի վրա, որտեղ պատմել է խոցելիության և այդ առումով հաղորդագրությունը Facebook-ի անվտանգության ծառայություններին հասցնելու համար կատարված քայլերի մասին:Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Ցուկերբերգի էջին նյութը տեղադրված է եղել միայն ընկերների համար հատվածում, ուստի մյուս օգտատերերը չեն կարողացել տեսնել այն: Շուտով Շրիթեհի հետ կապվել են սոցցանցի ներկայացուցիչները, որոնք խնդրել են տրամադրել խոցելիության մասին մանրամասն տեղեկություն: