Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ժնև է ժամանել՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ բանակցելու համար:
Հիշեցնենք՝ Պուտինի և Բադենի առաջին հանդիպման անցկացման վայրը Ժնևի Լա Գրանժ վիլան է։
Ավելի վաղ Կրեմլում նշել էին, որ բանակցությունները բաղկացած կլինեն 3 մասից՝ նեղ և 2-ն՝ ընդլայնված՝ թեյ-սուրճ ընդմիջմամբ: Նախօրեին, հանդիպման նախապատրաստման ընթացքին ծանոթ աղբյուրը РИА Новости հայտնել էր, որ դրանք կտևեն 4 ժամ 45 րոպե: