Պետրոզավոդսկի ոստիկանությունը հետախուզում է երկու տղամարդու, ովքեր օգոստոսի 17-ին կրակել են ճանապարհաշինարարների ուղղությամբ, որի ադրյունքում վիրավորվել է Հայաստանի քաղաքացի: Այս մասին հաղորդում է Интерфакс գործակալությունը` հղում կատարելով ՆԳՆ Կարլիայի վարչության մամլո ծառայությանը:
Օգոստոսի 17-ի երեկոյան, որտեղ Պետրոզավոդսկի շինարարական կազմակերպություններից մեկի աշխատանքային խումբը վերանորոգել է սալահատակը, մոտեցել է արտասահմանյան մակնիշի ավտոմեքենա, որի մեջ եղել է երկու երիտասարդ: Սկսվել է բանավեճ, թե աշխատողները փակել են իրենց ճանապարհը:
Տղամարդիկ հեռացել են, սակայն շուտով վերադարձել են հրազենով: Ավտոմեքենայից դուրս գալով` նրանք մի քանի անգամ կրակել են աշխատողների ուղղությամբ, իսկ դրանից հետո հեռացել անհայտ ուղղությամբ:
Հայաստանի 29 ամյա քաղաքացին ստացել է բազմաթիվ հրազենային վնասվածքներ, սակայն հոսպիտալացման կարիք չի եղել: Աղբյուրի փոխանցմամբ բոլոր աշխատողները պաշտոնապես գրանցված են և ունեն Պետրոզավոդսկում ժամանակավոր գրանցում:
Դեպքի առընչությամբ հարուցվել է քրեական գործ Ռուսաստանի ՔՕ 213 հոդվածի երկրորդ մասով: Մեղավորները կարող են դատապարտվել մինչև յոթ տարի ազատազրկման: Ներկայումս կատարվում է կասկածյալների հետախուզություն: Պարզվել են նրանց ինքնությունները: Երկուսն էլ մոտ 25 տարեկան են, որոնցից մեկն էլ Պետրոզավոդսկի բնակիչ է: Երկրորդ հարձակվողը Ադրբեջանի քաղաքացի է: Նրա ժամանակավոր գրանցման ժամկետը վերջացել է: