Եգիպտոսում Հայաստանի դեսպանության եւ հայկական տուրիստական գործակալությունների տվյալների համաձայն, այս պահին հանգստի նպատակով Եգիպտոսում գտնվող Հայաստանի քաղաքացիներ չկան, տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարությունը:
«Ծովափնյա Խուրգադա քաղաքում Հայաստանի 10 քաղաքացի է ապրում, նրանք այնտեղ աշխատում են: Ընդհանուր առմամբ, Եգիպտոսում 400 հայաստանցի է բնակվում, ներառյալ՝ երկքաղաքացիություն ունեցող անձինք», - ասվում է «Ֆեյսբուքում» ԱԳՆ պաշտոնական էջում արված հաղորդագրության մեջ: