«Չեմ կարող մեկնաբանել տարբեր ուժերի վերլուծությունները, բայց ակնհայտ է, որ որևէ ուժ ՀՀ-ում այլևս չի կարող համարվել ժողովրդի ամբողջական աջակցությունն ունեցող ուժ և որևէ մեկը չի կարող համարվել ժողովրդական առաջնորդ: Այդ իմաստով՝ երեք տարվա հեղափոխության իրողություններն այլևս չկան»,- այսօրվա քարոզարշավի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ արձագանքելով Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությանը:
Հիշեցնենք՝ Սարգսյանը հայտարարել էր, որ գաղտնի զեկույցի ծանոթանալու հնարավորություն է ունեցել, ըստ որի՝ Փաշինյանն այլևս չունի ձայների մեծամասնություն: