Հաճախակի սեռական հարաբերությունները և բարձր աշխատավարձը անքակտելի փոխկապակցված են իրար հետ: Այս եզրակացության է եկել Գերմանիայի աշխատանքային հարաբերությունների ուսումնասիրման ինստիտուտի աշխատակից Նիք Դրիդակիսը:
Դրիդակիսը վերլուծել է 2008 թվականին Հունաստանում անցկացված կյանքի տարբեր բնագավառներին և բնակչության վարքագծին նվիրված զանգվածային սոցիոլոգիական հետազոտության տվյալները: Հետազոտությանը մասնակցել է 7.500 ավել մարդ, որոնք պատասխանել են նաև իրենց սեռական կյանքի հաճախականությանը վերաբերող հարցերի: Գնահատվել է նաև նրանց առողջական վիճակը, էմոցիոնալ կարգավիճակը և աշխատավարձի մակարդակը:
Հաստատվել է, որ այն մարդկանց եկամուտը, ով շաբաթը չորս անգամից ավել սեքսով է զբաղվում անկախ իրենց սեռից և սեռական կողմնորոշումից միջինը 5%-ով գերազնացում է ավելի քիչ սեքսով զբաղվողների եկամուտին: Սեռական շփումների և աշխատավարձի մակարդակի կախվածությունը հատկապես ընդգծվել է 26-50 տաիքային խմբում: Բացի դա սեռական ավելի ակտիվ կյանքով ապրողները ավելի էմոցիոնալ կայուն են, շփվող, ավելի քիչ են հիվանդանում դիաբետով, սրտամկանային հիվանդություններով և արտրիտով:
Զեկույցի հեղինակը նշել է, որ սրա հիմքում երկու պատճառ կա: Մի կողմից անհատական կյանքում խոչընդոտները բերում են դեպրեսիայի, որը չի կարող իր ազդեցությունը չունենալ աշխատանքի վրա, իսկ մյուս կողմից էլ եկամուտի աճը, դրդում է մարդկանց ավելի ակտիվ սեռական կյանքի և նրանց դարձնում ավելի համակրելի: