«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը գրել է. «Երեկվա բանավեճին Հ1-ի լրագրողները նաև ՀՀ քաղաքացիների անունից հարցեր էին ուղղում թեկնածուներին։ Այն քաղաքական ուժերը, որոնց վարչապետի թեկնածուները չմասնակցեցին այդ միջոցառմանը, փաստորեն, հրաժարվեցին պատասխանել հանրությանը հուզող ուղիղ հարցերին մրցակցային պայմաններում, երբ մինչ այդ նրանցից ոմանց տարածած սուտն ու մանիպուլյացիաները կարող էին ուղիղ եթերում ջախջախվել ճշմարտությամբ ու փաստարկներով։
Ուրեմն՝ ՀՀ քաղաքացիների հանդեպ նման անհարգալից վերաբերմունքից հետո էլ ի՞նչ երեսով են նրանց քվեն հայցում»։