«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նույնպես կատարեց իր ընտրությունը:
«Քվեարկում ենք հանուն համերաշխության՝ վաղը երկրում հաշտությունը վերականգնելու համար: Մենք ասել ենք, որ վաղվանից երկում համերաշխությունն ու հաշտությունը վերակագնելու ժամանակն է, բնականաբար, ավելի վաղ կարելի էր դա անել, բայց ընտրությունները մեզ համար շանս են՝ այս իրավիճակում այդ քայլը կատարելու համար, և ես մեծ հույս ունեմ, որ համերաշխության վերականգնումն այլընտրանք չի կարող ունենալ մեզ համար»,- ասաց ԼՀԿ ղեկավարը:
«Կարծում եմ՝ չի լինելու մի ուժ, որ ասելու է՝ ես հաղթել եմ միայնակ: Գալու ենք մեր այն գաղափարին, որ բոլորս պետք է նստենք մեկ սեղանի շուրջ և ձևավորենք ազգային համաձայնության կառավարություն: Միայն այս պարագայում է, որ կկարողանանք այս վիճակից ելք գտնել»,- հայտարարեց Մարուքյանը: