Այսօր Անկարայում տեղի ունեցած մամլո կոնֆերանսի ժամանակ Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը նշել է, որ Եգիպտոսի ներկայիս իշխանությունների որոշումները անօրինակ են Թուրքիայի համար: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը: Իսկ անձամբ Եգիպտոսի պաշտպանության նախարար Աս-Սիսիին անվանել է «21-րդ դարի Ռամզես»:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է փոխվարաչպետը վերաբերվում Եգիպտոսի նոր իշխանությունների հայտարարությանը հայերի ցեղասպանության ճանաչման մասին Բոզդաղը պատասխանել է.« Պատմությունը գրում են պատմաբանները, այլ ոչ թե պատգամավորները»: Նա նաև այս առումով ավելացրել է, որ եգիպտոկան նոր իշանությունների որոշումները թուրքական կառավարության աչքին անօրինական են:

Հիշեցնենք, որ Եգիպտոսի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ադլի Մանսուրը Twitter-ի իր էջում գրել էր, որ Եգիպտոսի ներկայացուցիչը ՄԱԿ-ում բարձրացնելու է հայերի ցեղասպանության հարցը: