Հայտնի ամերիկացի երգչուհի Թոնի Բրեքսթոնը իր համերգներից մեկի ժամանակ հայտնվել է անհարմար իրավիճակում: Առանձնահատուկ ձայնի տեր երգչուհին ելույթի ժամանակ քիչ է մնացել մերկանա բազմահազարանոց հանդիսատեսի աչքի առաջ:
Սկանդալյաին դեպքը 45 ամյա երգչուհու հետ տեղի է ունեցել Նյու Բրանսվիկում տեղի ունեցած համերգի ժամանակ:Համերգային հագուստը բառացիորեն ընկել է Թոնի Բրեքստոնի վրայից պարելիս` մերկացնելով վերջինիս ազդրերը:
Անգամ հագուստը ընկնելուց հետո Բրեքսթոնը, ոչինչ չկասկածելով, շարունակել է պարել և երգել: Նրան ուշքի է բերել միայն հանդիսատեսների ծիծաղը: Այդ ժամ Թոնին փորձել է բարձրացնել շորը, սակայն չի կարողացել ամբողջովին փրկել իրավիճակը:
Երգչուհուն օգնության է հասել իր խմբի պարողներից մեկը: Երիտասարդը երգչուհու համար բերել է տղամարդու վերարկու: Հագնելով այն երգչուհին միանգամից չի հեռացել բեմից: Նա որոշել է ազատվել շորի մնացորդներից` առաջացնելով հանդիսատեսների զարմանքը: Ավելին երգչուհին բացել է վերարկուն` ցույց տալով, որ իր հագին չկա անդրավարտիք:
Չնայած երգչուհին այժմ իրեն կարող է ավելի ազատ պահել բեմում, քանի որ նա արդեն ազատ կին է: Հիշեցնենք, որ հուլիսի վերջին Բրեքսթոնը բաժանվել է երաժիշտ Քերի Լյուիսից 12 տարվա ամուսնական կյանքից հետո: