«Հրապարակ»-ի տեղեկություններով, տրանսպորտի սակագների, ապա քաղաքապետարանի մոտ ակցիաների հետ կապված՝ իշխանության մեջ 2 տեսակետ է ձևավորվել. մեկն այն է, որ դրանց պետք չէ ուշադրություն դարձնել, իրենք իրենց կմարեն, մյուսն էլ՝ թե պետք է քայլեր ձեռնարկել և ցրել անհնազանդ «ջահելներին», որ օրինակը վարակիչ չլինի, և «հասարակական անդորրը չխախտվի»։
 

Թերթի աղբյուրներն ասում են, որ ոստիկանապետ Վովա Գասպարյանն առաջին տեսակետի կրողն է, ինչը, սակայն, դուր չի գալիս նախագահականին, և այստեղ խուլ դժգոհություն է հասունանում նրա դեմ։ Ոմանք «նստել են» Սերժ Սարգսյանի ականջին, և նա նույնպես հակվել է կոշտ մեթոդների։ Առաջիկայում կերևա, թե մոտեցումներից որը կհաղթի։